Ճապոնական TEPSCO-ն «կանաչ էներգիայի» գոտի կստեղծի Ադրբեջանի հսկողության տակ անցած ԼՂ տարածքներում![]() 8 մայիսի 2021 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը համաձայնագիր է ստորագրել ճապոնական TEPSCO ընկերության հետ, որը «կանաչ էներգիայի» գոտի պետք է ստեղծի պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում, գրում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։ Համաձայնագրում շարադրված են «կանաչ էներգիայի» գոտու ստեղծման հայեցակարգն ու գլխավոր պլանը։ Ընկերությունը մտադիր է հողմային, արևի, գեոտերմալ էներգիա ստանալ։ TEPSCO ընկերությունը հիմնվել է 1960-ին և գործում է ավելի քան 90 երկրում և միջազգային փորձ ունի «կանաչ էներգիայի» ստացման ոլորտում։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |