ԱՀԿ-ն հավանություն է տվել չինական Sinopharm պատվաստանյութին 8 մայիսի 2021 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն է տվել չինական Sinopharm պատվաստանյութին կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսը։ «Այսօր ԱՀԿ-ն շտապ կիրառման պատվաստանյութերի ցանկում է ընդգրկել չինական Sinopharm պատվաստանյութը, որը 6-րդ պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ, որը հավաստագիր է ստանում կազմակերպությունից՝ անվտանգության, արդյունավետության և որակի առումով»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, դա թույլ կտա ընդլայնել այն դեղամիջոցների ցանկը, որոնք կորոնավիրուսի դեմ տարածվում են COVAX հարթակի միջոցով։ Մինչ օրս ԱՀԿ ցուցակում կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման 5 դեղամիջոց կար՝ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների Comirnaty պատվաստանյութը, Johnson & Johnson-ի մասնաճյուղ հանդիսացող Janssen ընկերության միջոցը, ամերիկյան Moderna-ի պատվաստանյութը, ինչպես նաև բրիտանա-շվեդական AstraZeneca երկու տարատեսակը և Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |