Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել![]() 10 մայիսի 2021 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։ Նախիջևանի Առանձին համազորային բանակի հրմանատար Քերեմ Մուստաֆաևը զեկույց է ներկայացրել, իսկ Նախիջանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը ներկայացրել է կատարված աշխատանքները, գրում է Moscow-Baku.ru-ն։ Ալիևը Նախիջևան է մեկնել մայիսի 10-ին։ Մայիսի 10-ին մեկնարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան՝ նախատեսված է հանդիպում նաև Ալիևի հետ։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |