ՀՀ-ում Covid-19-ի 354 նոր դեպք կա և 21 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 354 նոր դեպք կա և 21 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219,950-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, 5 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4272 դեպք կա, այլ պատճառով՝ 1050։

Ապաքինվել է ևս 403 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 206,078 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 8550 մարդ։

Այսպիսով` մայիսի 11-ին կատարվել է 3892 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,023,251 թեստ է արվել:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---