Իսրայելն և Պաղեստինը շարունակել են հրթիռակոծությունները12 մայիսի 2021 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի լույս 12-ի գիշերն Իսրայելն ու Պաղեստինի խմբավորումները վերսկսել են հրթիռակոծությունները։ Երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։ Սա բռնության ամենամեծ ալիքն է այդ տարածաշրջանում 2014-ից ի վեր, երբ իսրայելյան բանակը ռազմական գործողություն է իրականացրել Գազայի հատվածում, իսկ դրան ի պատասխան հրթիռակոծվել էր Իսրայելի տարածքը։ Իսրայելի հարվածներից մեկի հետևանքով Գազայում բազմահարկ շենք է փլուզվել, որտեղ գտնվում էին ՀԱՄԱՍ խմբավորման գրասենյակները։ Դրանից անմիջապես հետո պաղեստինցիները վերսկսել են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը, մոտ 130 հրթիռ արձակելով Թել Ավիվի ուղղությամբ։ Հրթիռակոծվել են նաև իսրայելյան այլ քաղաքներ, գրում է BBC-ն։ Պաղեստինյան հրթինռների մեծ մասը չեզոքացվում է Իսրայելի «Երկաթե գմբեթ» համակարգի միջոցով։ Սակայն 3 զոհ է գրանցվել, առնվազն 95 մարդ է վիրավորվել։ Պաղեստինցիների կողմում, ըստ իրենց աղբյուրների, իսրայելյան հարվածներից 28 մարդ է զոհվել, այդ թվում 10 երեխա, ընդհանուր առմամբ վիրավորվել է 150-ը։ Հրթիռակոծումներն իրականացվում են Արևելյան Երուսաղեմում լարվածության աճին զուգահեռ, որտեղ բախումներ են ընթանում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև։ Մայիսի 7-ին Տաճարի լեռան վրա և Շեյխ Ջարրահ թաղամասում, ըստ Իսրայելի դատարանի որոշման, իրականացվում էր պաղեստինցի արաբների մի քանի ընտանիքի արտաբնակեցում։ Այդ կապակցությամբ բախումներ և բողոքներ սկսվեցին։ Photo: Mohammed Saber/EPA, via Shutterstock Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |