Վրաստանն իսրայելյան ընկերության ՀՕՊ համակարգեր կգնի

Վրաստանն իսրայելյան ընկերության ՀՕՊ  համակարգեր կգնի

PanARMENIAN.Net - Վրաստանն իսրայելյան Rafael ընկերության ՀՕՊ արդիականացված համակարգեր կգնի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջաունշեր Բուրչուլաձեն։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք ՀՕՊ համակարգերի գնման և առկա համակարգերի արդիականացման ուղղությամբ։ Մենք ակտիվորեն աշխատում ենք Իսրայելի ռազմարդյունաբերության խոշորագույն ներկայացուցչի հետ։ Մինչև տարեվերջ մենք կստանանք Rafael ընկերության ՀՕՊ համակարգեր»,-ասել է նախարարը, գրում է Apsny.ge-ն։

Բուրչուլաձեն նշել է, որ Վրաստանում արդեն կան ֆրանսիական ռադիոլոկացիոն դիտարկման համակարգեր, «Միստրալ-3» շարժական հրամանատարական կետ հրշեջ մեքենաներով։

Rafael Advanced Defense Systems Ltd-ն, կրճատ՝ Rafael իսրայելյան ռազմարդյունաբերության ընկերություն է, որը հիմնականում զինսարքավորումներ է արտադրում հակաօդային պաշտպանության համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---