Իսրայելն ու Պաղեստինը շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունները

Իսրայելն ու Պաղեստինը շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունները

PanARMENIAN.Net - Իսրայելն ու Պաղեստինը շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունները։ Մայիսի լույս 15-ի գիշերը շարունակվել են նաև բախումներն Իսրայելի ներսում՝ արաբների և հրեաների միջև։

Իսրայելի կողմից Գազայում բնակելի տան հրթիռակոծման հետևանքով 8 պաղեստինցի է զոհվել, որից 6-ը երեխաներ են։ Մոտ 20 մարդ վիրավորվել է, գրում է ՏԱՍՍ-ը։

Մայիսի 14-ին Իսրայելը ստիպված էր նաև պաշտպանել Լիբանանի հետ իր սահմանը:

Մինչ այդ Իսրայելը հզոր հարվածներ էր հասցրել ՀԱՄԱՍ շարժման ռազմածովային ուժերին։

Լիբանանում ապրող պաղեստինցիները մտադիր էին կոտրել պատնեշներն ու օգնել Գազայի հատվածին, որտեղ արդեն էներգետիկ ճգնաժամ է սկսվել։

Իսրայելի բնակչության մեծ մասը ստիպված է անընդհատ հիշել թաքստոցների մասին, քանի որ ՀԱՄԱՍ-ի հրթիռները հասնում են Էյլաթ և Թել Ավիվ։ Մեկ օրում 4 բնակելի տուն է խոցվել։ Մարդիկ օրերով չեն լքում ապաստարանները, գրում է «Վեստին»։

Սակայն խնդիրներ կան ոչ միայն սահմաններին հետ․ Իսրայելի ներսում չեն դադարում անկարգություններն ու բախումներն ազգային հողի վրա։ Երրորդ օրն է՝ երկարացվում է պարետային ժամը Լոդ քաղաքում, որտեղ ապրում են նաև արաբներ։

Մայիսի 10-ից Իսրայելի բանակը և Գազայի պաղեստինյան խմբավորումները չեն դադարեցնում փոխադարձ հրթիռակոծությունները։ Դրանք հաջորդեցին մայիսի սկզբին Արևելյան Երուսաղեմում, Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որոնց պատճառը Շեյխ Ջարրահ թաղամասում ապրող մի քանի արաբական ընտանիքների արտաբնակեցման մասին իսրայելյան դատարանի որոշումն էր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---