Գիտնականները ստեղծել են Covid-19-ի բուժման` աշխարհում առաջին պրեպարատը

Գիտնականները ստեղծել են Covid-19-ի բուժման` աշխարհում առաջին պրեպարատը

PanARMENIAN.Net - Մի խումբ ավստրալացի և ամերիկացի գիտնականներ ստեղծել են Covid-19-ի բուժման` աշխարհում առաջին աշխատող թերապիան՝ լիպիդային նանոմասնիկներից բաղկացած պրեպարատի (պատրաստուկ) թիրախում կորոնավիրուսի ՌՆԹ-ն է։

Կորոնավիրուսով վարակված կենդանի մկների օգտագործմամբ գիտափորձը 99.9% արդյունվետություն է գրանցել։ Այն չի պահանջում պատվաստանյութի կիրառում և բուժում է արդեն հիվանդ օրգանիզմը։

Գիտնականներն այդ ուղղությամբ աշխատել են 2020-ի ապրիլից։ Հիմքում հատուկ նանոմասնիկներն են՝ պատված սինթետիկ ճարպային պատյանով։ Այդպիսի պատյաններy չեն գործակցում օրգանիզմի հեղուկների և բջիջների հետ։ Դրանք հուսալիորեն կրում են արհեստական ստեղծված գեները՝ կորոնավիրուսի ՌՆԹ-ն կոտրող «պատչը», գրում է TJournal-ը։

Նանոմասնիկները հեշտությամբ անցնում են բջիջների պատյանների միջով, այդ թվում՝ թոքերի բջիջների։ Վիրուսին բախվելիս՝ լիպիդային պատյանը ներարկում է գենետիկ «պատչը» և շարքից հանում այն՝ կորոնավիրուսն այլևս չի կարող ներթափանցել թոքերի բջիջներ և բազմանալ։ Դրա «մնացորդները» հեշտությամբ դուրս են մղվում բջիջներից։

Եթե մարդկանց շրջանում փորձարկումները նույնպես հաջող անցնեն, 2023-ից թերապին կսկսեն կիրառել կորոնավիրուսով հիվանդների համար։

Գիտնականները հուսով են, որ իրենց ստեղծած թերապիան մահացությունը կորոնավիրուսից կզրոյացնի։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---