ՀՀ-ում Covid-19-ի 191 նոր դեպք է գրանցվել և 9 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 191 նոր դեպք է գրանցվել և 9 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221,559-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 6146։

Մահվան ևս 9 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4364 դեպք կա, այլ պատճառով՝ 1069։

Ապաքինվել է ևս 472 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 209,980 է։

Այսպիսով` մայիսի 18-ին կատարվել է 3663 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,050,075 թեստ է արվել:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---