// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երեւանում Չարենցի ձեռագրերի փրկիչ Ռեգինա Ղազարյանի պատվին հուշատախտակ է բացվել

PanARMENIAN.Net - Երբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին ձերբակալում էին, երբ նրա տունը շրջապատված էր ԿՀՎ աշխատակիցներով, իսկ վերջին մի քանի տարիների նրա աշխատանքները դատապարտված էին ոչնչացման, երիտասարդ նկարչուհի Ռեգինա Ղազարյանին հաջողվեց փրկել եւ պահպանել բանաստեղծի շատ ձեռագրեր: Մարտի 13-ին` Չարենցի 112-ամյակի օրը, հուշատախտակ բացվեց այն տան պատին, որտեղ Ռեգինա Ղազարյանը ապրել է իր կյանքի երկրորդ կեսը:



Իր հուշերում Ռեգինան գրում էր, որ ով էլ լիներ իր փոխարեն, ցանկացած այլ հայ կփորձեր փրկել Չարենցի ձեռագրերը: Ռեգինա Ղազարյանի բարեկամ Կարինե Հորասանյանի խոսքով, հայտնի է, որ Չարենցը ներքնազգեստին գրված գաղտնի գրության օգնությամբ իր կնոջը` Իզաբելլային, խնդրել էր իր ախատանքների փրկությունը վստահել Ռեգինային:



Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-37 թթ. Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում` Ռեքվիեմ Կոմիտասին, Անանուն, Աշնանային երգեր, Նավզիկե եւ շատ այլ գործեր: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով, հողի տակ երկար ժամանակ թաղված լինելով, ձեռագրերի 25% անվերադարձ կորսվել են եւ մինչ օրս թանգարանում պահվում են պարկեր, որոնք լցված են այն փոշով, որին վերածվել են ձեռագրերը:
 Ուշագրավ
Ըստ մոդելի, տղան շատ նման է քրոջը՝ 1 տարեկան Չիկագոյին
PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ առաջիկա մի քանի օրն ավելի հիշարժան դարձնելու համար:
2019-ին էլ 20,000 դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը
BAFTA-ի մրցանակների թվով առաջատար է դարձել Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմը