Փաշինյան․ Ընդհանրապես առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել՝ մինչև դիտորդները գան

Փաշինյան․ Ընդհանրապես առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել՝ մինչև դիտորդները գան

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» համակիրների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, ասել է, որ առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել, մինչև դիտորդները կգան։

«Ընդհանրապես առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել, մինչև հետո դիտորդները կգան: Եթե մենք էլ չենք այդտեղ, ադրբեջանական կողմից բնակչութուն չկա այնտեղ, որ ասենք՝ բան կլինի: Ժողովուրդը թող հոտերը, նախիրները արածացնեն, մինչև դիտորդները կգան»,-ասել է նա։

Վարչապետի պաշտոակատարն ասել է, որ Ադրբեջանը մեզ ուզում է պատերազմ պարտադրել, որից կարելի է և պետք է խուսափել։

«Ես բանաձևը հրապարակել եմ և ԵԱՀԿ համանախագահ երկրներից մեկը նախնական արձագանքել է։ Հուսով եմ, մյուս երկու համանախագահ երկրներն էլ կարձագանքեն։ Մի քանի օրվա մեջ կարելի է զորքերը հետ քաշել՝ առանց նախապայմանի, մինչև դիտորդները կգան»,- հավելել է Փաշինյանը։

Խոսելով անկլավների մասին՝ Փաշինյանն ասել է, որ այդ հարցում հայկական կողմն առաջարկելու է պարիտետային սկզբունք, այսինքն՝ Արծվաշնեը ձեր տիրապետության տակ է, մնում է ձեզ, Տիգրանաշենը մեր տիրապետության տակ է, մնում է մեր տիրապետության տակ։

«Ասում են՝ վայ, Տիգրանաշենը, Քյարքին, բա ո՞նց կլինի։ Իբր էս դավադիր իշխանությունը օրակարգ է բերել անկլավները հանձնելու հարցը։ Ի՞նչ ենք տալիս, ո՞ւմ ենք տալիս։ Իրականում գնացեք նայեք Մեղրիի փաստաթուղթը, որով Մեղրին տալիս էին, այնտեղ անկլավներ ձևակերպումը տված է»,-ասել է նա՝ հավելելով, որ ըստ միջազգային պրակտիկայի, անկլավային տարածքների հարցը պարիտետային սկզբունքով է լուծվում։

Վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---