Քոչարյան․ Վաճառելով Որոտանի ՀԷԿ-երի կասկադը՝ զրկվեցինք գնագոյացման վրա ազդելու հնարավորությունից 8 հունիսի 2021 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքի մասին հարցին, ասել է, որ ճիշտ չի համարում դրա վաճառքը և ժամանակին խոսել է այդ մասին։ Քոչարյանը հիշեցրել է, որ իր կառավարման տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը եղել է կայուն, անփոփոխ։ Նա նշել է, որ Որոտանի կասկադն իր կառավարման տարիներին հատուկ հանվել էր սեփականաշնորհման ցուցակից, քանի որ կանոնակարգող դեր էր կատարում։ «Վաճառելով Որոտանի կասկադը՝ զրկվեցինք գնագոյացման վրա ազդելու հնարավորությունից»,-ասել է Քոչարյանը։ Հայաստանի էներգահամակարգի մոտ 10 տոկոս հզորությունն ապահովող Որոտանի կասկադը վաճառվել է 2015-ին ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |