Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի երիտասարդությանը տոլերանտության եւ համբերության են ուսուցում14 մարտի 2009 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ British Council հայկական բաժինը, «Ապագան քեզ է պատկանում» հասարակական կազմակերպությունը եւ LoFT (Leap of Faith Together) ծրագրի հայկական թիմն անցկացնում են «Եկե'ք միասին ապրենք» ծրագիրը: Այսօր Երեւանում կայացել է «Ճանաչում ենք մեզ» ծրագրի հայկական մասի շնորհանդեսը:Ծրագրին մասնակցում են 5 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուելսի եւ Իսրայելի ուսանողներ: Յուրաքանչյուր երկրից ընտրվել են 8 մասնակիցներ, որոնք 2008է. հոկտեմբերին եւ 2009թ. փետրվարին զանազան երիտասարդական, սոցիալական եւ հասարակական ծրագրեր են մշակել ու անցկացրել: Հայաստանում անցկացվող «Ճանաչում ենք մեզ» ծրագիրը սեփական երկրի պատմության, մշակույթի, ավանդույթների ուսումնասիրման միջոցով ինքնաճանաչման հնարավորություն է տալիս: Ծրագրի հիմնական նպատակը երիտասադրության շրջանում տոլերանտությունն ու համբերությունը զարգացնելն են: «Ճանաչում ենք մեզ» ծրագրի շրջանակներում Երեւանի տարբեր թանգարաններում ուսանողների համար Հայաստանի մարզերի մասին երկօրյա դասընթացներ են անցկացվել: Դասընթացները վարել են LoFT թիմի անդամները: «Եկե'ք միասին ապրենք» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նախագծին մասնակցող 5 երկրների այցելություններ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |