G7-ի երկրները 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ կհատկացնեն ամենաաղքատ երկրներին![]() 11 հունիսի 2021 - 10:33 AMT PanARMENIAN.Net - G7-ի երկրները մտադիր են կորոնավիրուսի դեմ 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ հատկացնել ամենաաղքատ երկրներին։ Ակնկալվում է, որ այդ երկրների ղեկավարներն այդ մասին կհայտարարեն գագաթնաժողովում։ Այդ մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Մեծ Բրիտանիան այդ նպատակի համար կտրամադրի 100 մլն դեղաչափ, որից առնվազն 5 մլն դեղաչափը նախատեսվում է նվիրաբերել մինչև սեպտեմբերի ավարտը, մյուս 95 մլն դեղաչափը՝ 2022թ․ ընթացքում, գրում է ՌԲԿ-ն։ Ըստ Ջոնսոնի, պատվաստանյութերի 80 տոկոսը կբաշխվի ԱՀԿ COVAX հարթակի միջոցով, որն էլ ստեղծվել է հենց աղքատ երկրներին պատվաստանյութով ապահովելու նպատակով։ Ըստ Ջոնսոնի, այդ հարթակի շնորհիվ աշխարհի 129 երկիր 81 մլն դեղաչափ պատվաստանյութ է առաքվել, 96 տոկոսը՝ դա բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութն է, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այդ նպատակի համար ԱՄՆ-ն Pfizer պատվաստանյութի 500 մլն դեղաչափ կնվիրաբերի այդ նպատակի համար։ G7-ի գագաթնաժողովը մեկնարկում է հունիսի 11-ին բրիտանական Կարբիս-Բեյ քաղաքում։ Այն կավարտի աշխատանքը հունիսի 13-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |