ՄԻՊ-ը Փաշինյանին ՄԻԵԴ միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու մասին նամակ է հղել17 հունիսի 2021 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված գրավոր նամակով բարձրացրել է Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ: Այդ մասին ՄԻՊ-տ տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նամակում նշվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը: «Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները. 1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված, 2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված, 3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված, 4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված, 5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ նույնը վերաբերում է ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի: Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ Սյունիքում հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրշոներ ու ցուցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ գյուղի 12 տուն անցնում է ադրբեջանական կողմին՝ ըստ Ադրբեջանի ԽՍՀ քարտեզի։ 44-օրյա պատերազմից հետո ուղիղ սպառնալիքներ են առաջացել Կապանի օդանավակայանի, հարևանությամբ գտնվող բնակավայրերի, միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |