ՀՀ-ում կորոնավիրուսի 26 նոր դեպք կա և 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 26 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,253-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4499 դեպք կա, այլ պատճառով՝ 1095։

Ապաքինվել է ևս 63 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,112 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2547 մարդ:

Հունիսի 20-ին կատարվել է 2768 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,152,631 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---