ՀՀ-ում կորոնավիրուսի 125 նոր դեպք է գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 125 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,464-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4521 դեպք կա, այլ պատճառով՝ 1100։

Ապաքինվել է ևս 97 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,074 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2769 մարդ:

Հուլիսի 2-ին կատարվել է 5073 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,197,651 թեստ է արվել:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---