Մարկ Գրիգորյան․ ՀՀ-ում տրված AstraZeneca-ի QR կոդը ԵՄ-ում չեն ճանաչում 7 հուլիսի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայտնի լրագրող և հաղորդավար Մարկ Գրիգորյանը, պատմելով արտերկիր մեկնելու իր մտադրության մասին, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ բյուրոկրատական քաշքշուկի մեջ է ինքն ընկել, քանի որ պարզվել է, որ ՀՀ-ում ստացած AstraZeneca պատվաստման QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։ «Որոշել էի մեկնել Նորվեգիա՝ դստերս և թոռներիս մոտ։ Նորվեգիան ընդունում է պատվաստվածներին։ Բայց․․․ Բայց դա պետք է լինի Եվրոպայում ճանաչված պատվաստում։ Կարծես թե, ի՞նչ խնդիր։ AstraZeneca-ն Աֆրիկայում էլ է AstraZeneca։ Պարզվեում է, որ ոչ։ Հայաստանում ստացած QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։ Կարծես թե , հարցը հեշտ լուծում ունի (չէ որ AstraZeneca-ն Անտարկտիդայում էլ է․․․), և ես զանգահարեցի ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն։ «Թեժ գծի» հեռախոսները չեն պատասխանում։ Օգտվելով այն հանգամանքից, որ ճարտարապետության թանգարանը, որտեղ ես աշխատում եմ, գտնվում է առողջապահության նախարարության հետ նույն շենքում, ես դիմեցի այնտեղ (ինչպես ինձ ասացին՝ «թեժ գծի» աշխատակիցները սուրճ էին խմում)։ Ինձ տվեցին Armed eHealth ընկերության հեռախոսահամարը, որն էլ տրամադրում է այդ QR կոդերը (որոնք, ինչպես պարզվեց, հազիվ թե ինչ-որ մեկին հետաքրքրում են)։ Դրան հաջորդեց սովորական բյուրոկրատական ընթացքը՝ ընկերությունից ինձ ուղարկեցին ԱՆ, այնտեղից չգիտես ինչու լաբորատորիա (ի՞նչ լաբորատորիա), իսկ լաբորատորիայից՝ Armed և առողջապահության նախարարություն։ Շրջանն ամբողջացավ։ Իսկ երբ դա տեղի ունեցավ, ինձ խորհուրդ տվեցին դիմում գրել առողջապահության նախարարին։ Կեցցե՛ նոր բյուրոկրատիան»,-գրել է նա։ Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88,164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66,491, երկրորդ դեղաչափ` 21,673։ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Photo. Reuters Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |