Ֆրանսիայի կոչը ԵՄ-ին՝ չճանաչել Covid-19-ի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը

Ֆրանսիայի կոչը ԵՄ-ին՝ չճանաչել Covid-19-ի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կոչ է արել Եվրամիության երկրներին չճանաչել Covid-19-ի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը։

Նա նշել է, որ այն պատվաստանյութերի ցանկը, որոնցով պատվաստվելու դեպքում մարդիկ կկարողանան Ֆրանսիա այցելել, պետք է սահմանափակվի նրանցով, որոնց ազդեցության մեջ երկրի իշխանությունները վստահ են, գրում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, Ֆրանսիայում և Եվրոպայում միայն 4 պատվաստանյութ է ճանաչված։

Եվրոպայում կիրառման հավանություն են ստացել կորոնավիրւսի դեմ Pfizer/BioNTech, AstraZeneca, Moderna և Johnson & Johnson պատվաստանյութերը։ Վերջինը հավանություն է ստացել մարտին։ Միևնույն ժամանակ, Հունգարիայում և Սլովակիայում, ռուսական «Սպուտնիկ V»-ին արդեն հավանություն է ստացել և կիրառվում է բնակչության պատվաստման նպատակով։

Photo. EPA-EFE/BENOIT TESSIER
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---