IREX․ ՀՀ-ն մասամբ կենսունակ կամ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում է

IREX․ ՀՀ-ն մասամբ կենսունակ կամ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում է

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է մասամբ կենսունակ կամ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում։ Այդ մասին ասվում է IREX ամերիկյան հաստատության եվրասիական տարածաշրջանի մի շարք երկրների՝ լրատվական դաշտի ու տեղեկատվական քաղաքականության մասին զեկույցում:

Խմբում ընդգրկված են նաև Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Կոսովոն: Վերջինս ունի խմբի ամենաբարձր ցուցանիշը՝ 24 միավոր, որին հաջորդում են 23 միավոր ունեցող ՀՀ-ն ու Մոլդովան: Նրանց հաջոդում են 22 միավորով Ալբանիան և Ուկրաինան, իսկ վերջին տեղում են 21 միավորով Հյուսիսային Մակեդոնիան ու Մոնռտենեգրոն:

2020-ին Հայաստանում արձանագրված 2 հիմնական զարգացումները՝ Covid-19-ը և ղարաբաղյան պատերազմը, իրենց ազդեցություննեն ունեցել լրատվական դաշտի և մամուլի ազատություն վրա, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Զեկույցը հիմնված է IREX-ի առաջ քաշած Vibrant Information Barometer (VIBE)՝ Կենսունակ տեղեկատվության բարոմետր հետազոտության հիման վրա, որն իրենից ներկայացնում է տարեկան ուսումնասիրություն եվրասիական երկրներում տեղեկատվության տրամադրման, տարածման, սպառվման և օգտագործման մասին: Հետազոտությունը կազմված է տեղական առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների, խմբագիրների և մեդիա ոլորտի մասնագետների գնահատականների հիման վրա:

Հայաստանի զեկույցի շուրջ բանախոսները համակարծիք են, որ հաշվետու տարին հագեցած էր ապատեղեկատվությամբ ու ատելության հռետորաբանությամբ: 2020-ին Հայաստանում մեծ էր նաև հանրային բևեռացումը, հատկապես նոյեմբերի զինադադարի կնքումից հետո: Չնայած բանախոսները համաձայն են, որ ընդհանուր առմամբ ազատ խոսքը մեծ կորուստներ չի կրել, Covid-19-ի հետ կապված իրադրությունը մեծ փորձություն էր ՀՀ իշխանությունների համար մամուլի ազատության հարցում:

Հետազոտվող երկրի վերջնական միջին ցուցանիշը ձևավորվում է չորս հիմնական ոլորտների ուսումնասիրությունից, որոնք ներառում են տեղեկատվության որակի, տարածման խողովակների, սպառման ու ներգրավվածության, վարքագծի վրա տեղեկատվության ազդեցության չափորոշիչները: Այս ցուցանիշների հետազոտման արդյունքում երկրները բաժանվել են չորս պայմանական խմբերի՝ անկենսունակ/ձախողված տեղեկատվական համակարգ (0-10 միավոր), ոչ զգալի չափով կենսունակ /թույլ տեղեկատվական համակարգ (11-20), մասամբ կենսունակ / կայուն տեղեկատվական համակարգ (21-30) և խիստ աշխույժ / զարգացած տեղեկատվական համակարգ (31-40):

Ըստ զեկույցի՝ Հայաստանը հետազոտվող 4 հիմնական ասպարեզներից լավագույն արդյունք է գրանցել տեղեկատվության տարածման ցուցանիշում՝ ստանալով 28 միավոր: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները Հայաստանում համարժեք են երկրի ներկայիս կարիքներին, իսկ տեղեկատվություն ստանալու օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ են օգտվում իրենց իրավունքներիից, նշված է զեկույցում: Սակայն զեկույցն ընդգծում է նաև, որ լրատվամիջոցների սեփականության, դրանց թափանցիկության և խմբագրական քաղաքականության վրա ազդեցության ոլորտներում չի արձանագրվել որևէ բարելավում:

Ուսումնասիրության ենթարկված մնացած պետություններն ընդգրկվել են ոչ զգալի չափով կենսունակ կամ թույլ տեղեկատվական համակարգ ունեցող երկրների շարքում, որոնց թվում են Ադրբեջանը, Բելառուսը, Սերբիան, Ռուսաստանը, Բոսնիա Հերցեգովինան և Վրաստանը: Վերջինս 19 միավորով խմբի առաջատարն է, որին հաջորդում են Բոսնիա Հերցեգովինան՝ 18 միավորով, այնուհետև ՌԴ, Սերբիան, Բելառուսը՝ 15 միավորով: Ադրբեջանը 11 միավորով խմբի վերջին տեղում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---