Արցախից ՀՀ տեղափոխված 14,000 անձ Կարմիր խաչից միանվագ 68,000 դրամ կստանա

Արցախից ՀՀ տեղափոխված 14,000 անձ Կարմիր խաչից միանվագ 68,000 դրամ կստանա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված 14,000 անձ Հայկական Կարմիր խաչիընկերության կողմից հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68,000 դրամ (ընդհանուր՝ 952 միլիոն դրամ)։

Միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված դրամական աջակցության ՀՀ կառավարության ծրագրին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։

Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։

Միանալով կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2020 նոյեմբերից 2021 թվականի հունիս ամիսն ընդհանուր առմամբ տրամադրել է 1,718,523, 000 դրամ՝ աջակցելով 38,444 մարդու։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---