Հայաստանի միջնակարգ դպրոցներից մեկը ներգրավվել է «Ապագայի գործընկեր-դպրոցներ» ծրագրի մեջ

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է «Ապագայի գործընկեր-դպրոցներ» համաշխարհային ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում դասավանդման ոլորտում աջակցություն կտրվի այն դպրոցներին, որոնք բարձր արդյունքներ ունեն:



Այդ ծրագրի նպատակն է` ստեղծել 1000 դպրոցներից բաղկացած գլոբալ ցանց, որտեղ աշակերտները շատ լավ կրթություն կստանան: Ուշադրության կենտրոնում է լինելու օտար լեզուների, մասնավորապես` գերմաներենի դասավանդումը:



«Ապագայի գործընկեր-դպրոցներ» ծրագրին օժանդակում է Գյոթեի ինստիտուտը:



Հայաստանում արդեն ընտրվել է Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցը: Հայկական դպրոցի հետ համաձայնագիրը կկնքի Վրաստանում Գյոթեի Ինստիտուտի ներկայացուցչությունը: Ստորագրման արարողությանը ներկա կլինեն Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինան, Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները: Արարողությունը տեղի կունենա Սարդարապատի դպրոցում
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---