Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում Covid-19-ի դեմ պատվաստումը բուժաշխատողների համար

Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում Covid-19-ի դեմ պատվաստումը բուժաշխատողների համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում Covid-19-ի դեմ պատվաստումը բժիշկների և ծերանոցների աշխատակիցների համար։ Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Ֆրանսիայում պատվաստումը պարտադիր կդառնա սեպտեմբերի 15-ից։ Ով հրաժարվի, չի կարողանա աշխատել առողջապահության համակարգում և չի ստանա աշխատավարձ։ Այդ մասին տեղեկացրել է Ֆրանսիայի առողջապահության նախարարության ղեկավար Օլիվյե Վերանը։ Բացի այդ, 2021-ի սկզբին պատվաստված անձանց ռիսկային խմբերից սեպտեմբերից կսկսեն պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկումները՝ կորոնավիրուսի հանդեպ իմունիտետը պահպանելու համար, գրում է Deutsche Welle-ն։

Հունաստանում պարտադիր պատվաստումները կսկսվեն օգոստոսի կեսից՝ տարեցների խնամքի կենտրոնների աշխատակիցների համար, և սեպտեմբերի 1-ից՝ բուժհաստատությունների բոլոր աշխատակիցների համար։

Իտալիայում արդեն իսկ պարտադիր է պատվաստումը բժիշկների համար։ Գերմանիայում քննարկում են նման պահանջը մանակպարտեզների և դպրողների անձնակազմի համար։

Ֆրանսիայում և Հունաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջուապես պատվաստված է բնակչության 40 տոկոսը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---