Հայաստանում ակտիվիստներին լրտեսող սոֆթ են գնել․ Գնորդը հայտնի չէ17 հուլիսի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական Candiruընկերությունը, որը լրտեսող ծրագրային ապահովում է վաճառում, կապված է ֆեյքային կայքերի հետ, որոնք օգտագործվում են տարբեր թիրախներ կոտրելու համար, այդ թվում՝ Հայաստանում։ Այդ մասին ասվում է ՝ Microsoft-ի և Տորոնտոյի համալսարանի Citizen Lab-ի մասնագետների հայտարարության մեջ։ Microsoft-ը պնդում է, որ Candiru-ն վաճառել է իր սոֆթն այն երկրներին, որտեղ հետևում են ակտիվ քաղաքացիներին։ Կորպորացիան սեփական հետաքննության արդյունքում պարզել է առնվազն 100 այդպիսի թիրախ, որոնց դեմ էր ուղղված Candiru-ի ազդեցությունը։ Խոսքը քաղաքական գործիչների և ակտիվիստների մասին է Հայաստանից, Պաղեստինից, Իսրայելից, Սինգապուրից, Իսպանիայից, Թուրքիայից, Իրանից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։ Այնուամենայնիվ,Microsoft-ը նշում է, որ չի կարելի պնդել, թե լրտեսող ծրագրի պատվիրատուն կառավարությունն է կամ պետական այլ կառույց։ Լրատվական կայքերից բացի, Candiru-ն կրկնօրինակում էր նաև ՈԿԿ-ներին, կանանց իրավունքների համար պայքարող կազմակերպություններին և այլն՝ օրինակ, Amnesty Reports, Refugee International, Woman Studies։ Ընդհանուր առմամբ՝ կեղծ այդպիսի 750 դոմեն է գրանցվել։ Microsoft-ում ասել են, որ հայտնաբերված խոցելիությունը շտկված է, նաև ձեռնպահ են մնացել Candiru-ի հասցեին մեղադրանքներից՝ նշելով, որ այդ գործողությունների հետևում կանգնած է «Իսրայելում գործող խաղացողը մասնավոր հատվածից» Sourgum ծածկանունով, որը տարբեր հաճախորդների, այդ թվում պետական, կիբերգործիքներ է վաճառում համակարգիչներ, հեռախոսներ և ցանցեր կոտրելու համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |