Վրաստանի օլիմպիականների կազմում նաև հայ մարզիկ կա

Վրաստանի օլիմպիականների կազմում նաև հայ մարզիկ կա

PanARMENIAN.Net - Վրաստանի Օլիմպիական հավաքականի կազմում Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև հայ մարզիկ: Թեթև աթլետիկայի մարզաձևի գնդի հրման մրցումներին Վրաստանի մարզական դրոշի ներքո հանդես կգա Վրաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, Համահայկական հինգ խաղերի մասնակից, վերջին չորս խաղերի հաղթող ու Համահայկական խաղերում գնդի հրման (թեթև աթլետիկա) մարզաձևի ռեկորդակիր (19,26 մետր), Թբիլիսիի բնակիչ Բենիկ Աբրահամյանը։

36-ամյա Բենիկ Աբրահամյանի համար Տիկիոյի խաղերր երկրորդն են, նա 2016 թվականին Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաև Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին, գրում է Արմենպրեսը։

Տոկիոյում կանանալիք Օլիմպիական խաղերին Վրաստանը ներկայացված է 11 մարզաձևերում (ըմբշամարտ, ձյուդո, ծանրամարտ, թեթև աթլետիկա, սուսերամարտ, լող, թենիս, բռնցքամարտ, կարատե, գեղարվեստական մարմնամարզություն և հրաձգություն ատրճանակից) 35 մարզիկով։

Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգրեր է նվաճել 17 մարզիկ։ 2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---