Երթևեկության կանոնների խախտումները գրանցող բջջային հավելվածը գործարկվել է

Երթևեկության կանոնների խախտումները գրանցող բջջային հավելվածը գործարկվել է

PanARMENIAN.Net - Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը գործարկվել է: Գրանցված խախտումը ՃՈ խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու համար հարկավոր է ներբեռնել Road Control Armenia բջջային հավելվածը։

Կարելի է լուսանկարել և հավելվածի օգնությամբ ՃՈ ուղարկել ցանկացած խախտում՝ հանդիպակաց երթևեկություն դուրս գալուց մինչև մեքենայից աղբ նետել, ասվում է Կառավարության հրապարակած տեսանյութում։

Այդ մասին տեղեկացրել է ծրագիրը մշակած ընկերության ներկայացուցիչ Արմեն Մխիթարյանը։

Խախտումները կարելի է ուղարկել ինչպես լուսանկարների, այնպես էլ տեսանյութերի տեսքով։ Խախտումն ուղարկողի անձնական տվյալները կմնան գաղտնի։

Տեսախցիկներով կահավորված խաչմերուկներում համակարգը թույլ չի տա լուսանկար կամ տեսանյութ ուղարկել՝ ավելորդ կրկնումներից խուսափելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---