Մարուքյան․ Դեսպաններին Երասխ տարեք՝ թող տեղում իրավիճակին ծանոթանան

Մարուքյան․ Դեսպաններին Երասխ տարեք՝ թող տեղում իրավիճակին ծանոթանան

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ադրբեջանական զինուժի գնդակոծությունների հետևանքով իրավիճակի սրմանը Երասխում, հորդորել է դեսպաններին տանել այնտեղ։

«Հայաստանում հավատարմագրված դեսպաններն Արցախ չէին գալիս. հիմա գոնե Երասխ տարեք, թող տեղում իրավիճակին ծանոթանան և իրենց մայրաքաղաքներում զեկուցեն, որ ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում»,-ասվում է գրառման մեջ:

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն անդրադարձել է Երասխում ստեղծված իրավիճակին։

«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»,-գրել է նա։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---