Մարտիրոսյանը ոչ ոքի է ավարտել խորվաթ մրցակցի հետ 2-րդ պարտիան և դուրս եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլ![]() 24 հուլիսի 2021 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի է ավարտել խորվաթ մրցակից Անտե Բրկիչի հետ երկրորդ պարտիան և դուրս եկել խաղարկության 5-րդ փուլ։ Մարտիրոսյանը խաղում էր սև խաղաքարերով։ Բրկիչի հետ առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր։ Նա խաղում էր սպիտակ խաղաքարերով։ Հայ շախմատիստը Բրկիչի հետ երկու դասական պարտիան ավարտել է 1,5։0,5 հաշվով։ Աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մարտիրոսյանը կպայքարի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։ Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |