Ֆրանսիան ՀՀ ու Ադրբեջանի միջև քաղգործընթացների վերսկսման կոչ է անում, բայց ոչ ուժի կիրառման ներքո28 հուլիսի 2021 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսման, որը, սակայն, պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, որն Էրեբունի ամրոցում մասնակցում էր Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին։ «Ես ամբողջությամբ տեղեկացված եմ, որ այս պահին, երբ մենք այս միջոցառումն ենք իրականացնում, Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքում, զինված գործողություններ են։ Բնականաբար, մենք մտքով զինվորների, զոհված զինվորների ընտանիքների հետ ենք։ Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում այն համատեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացում կա»,- ասել է դեսպանը, գրում է Panorama.am-ը։ Նրա խոսքերով, սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ այն նաև հրադադարի խախտում է, որի պատճառով նաև ընդհանուր Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում։ Նա նշել է նաև, որ բնականաբար, շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի նախ իրավիճակի հանգստացմանը ներդրումն ունենան, ապա՝ քաղաքական գործընթացի վերսկսմանը։ «Բնականաբար այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմաններին իրավիճակն է։ Չենք մոռանում նաև նոյեմբերի 10-ի հայտարարության այն կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան․ մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,-ասել է դեսպանը: Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, հայկական կողմն ունի 3 զոհ և 3 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |