ՀՀ-ում կորոնավիրուսի 243 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 243  նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230,110-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4614 դեպք կա, այլ պատճառով՝ 1121։

Ապաքինվել է ևս 163 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 219,864 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 4511-ի։

Հուլիսի 30-ին կատարվել է 6251 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,340,258 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---