Նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են սահմանային իրավիճակը 4 օգոստոսի 2021 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ: Թաթոյանը Սարգսյանին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում ՄԻՊ փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտվում են Հայաստանի սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ: Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական ԶՈւ կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ: Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։ Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։ Օգոստոսի 4-ին Գեղարքունիքի հատվածում Հայկական ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է հակառակորդի ԱԹՍ-ի մուտքի փորձը ՀՀ օդային տարածք։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |