Նախիջևանում մեկնարկել են համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Նախիջևանում մեկնարկել են համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունները

PanARMENIAN.Net - Նախիջևանում մեկնարկել են համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցում են հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները:

Զորավարժություններն անցկացվում են ըստ «Նախիջևանի կայազորի զորքերի համադրման 2021 ուսումնական տարվա պլանի», գրում է Haqqin.az-ը։

Ըստ զորավարժությունների սցենարի, զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդին՝ դիվերսիոն խմբին, որը «թաքնվում էր շենքում և խուճապ առաջացնում բնակչության շրջանում»։ Կիրառվել են մերձամարտի տարրեր։

Ստուգվել են անձնակազմի գործնական կարողությունները, ինչպես նաև շենքերում մարտական գործողություններ վարելու հմտությունները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---