Փաշինյան․ Ադրբեջանի հետ սահմանազատումը պետք է օր առաջ սկսել, բայց սահմանի իրավիճակը լրջագույն խոչընդոտ է24 օգոստոսի 2021 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը և անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության տեսակետից մեծ նշանակություն կունենա սահմանազատումը և սահմանագծումը Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Նա նշել է, որ թեև Ադրբեջանի պարագայում դա բավականին բարդ է, բայց ինքը համոզված է, որ Ադրբեջանի հետ պետք է օր առաջ սկսել սահմանազատման, սահմանագծման աշխատանքները։ «Անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում, իհարկե, լրջագույն խոչընդոտ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները մեկնարկելու համար»,-ասել է նա։ Փաշինյանը կրկնել է այն դրույթը, որ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զորքերը հայելային եղանակով պետք է հետ քաշվեն՝ որպես ուղենիշ հիմք ընդունելով ԽՍՀՄ քարտեզները։ Ըստ նրա, նույն սկզբունքով պետք է առաջնորդվել Տեղ, Մեղրի սահմանային հատվածներում։ Նա ասել է, որ ՀՀ բնակչության մեծ մասը հավանություն է տվել Ադրբեջանի հետ սահմանազատմանը և սահմանագծմանը և ՀՀ կառավարությունը գնալու է այդ ճանապարգով։ Վարչապետը հավելել է, որ այդ գործընթացը պետք է սկսվեր գարնանը, սակայն, քաղաքական աղմուկի պատճառով հնարավոր չեղավ դա անել: Նա հավելել է, որ ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ընթանում, շարունակվում է աշխատանքը նաև ՀԱՊԿ-ի հետ։ Անդրադառնալով Վրաստանի հետ սահմանին՝ վարչապետը նշել է, որ այդ երկրի հետ սահմանազատման աշխատանքներն ընթանում են 1997-ից և որևէ բացասական ազդեցություն չեն ունեցել այդ երկրի հետ հարաբերությունների վրա։ Ըստ նրա, «Իրանի և Թուրքիայի հետ ՀՀ սահմանների հարցը ԽՍՀՄ ժամանակ է լուծվել»։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը Հայաստանի շուրջ տարածաշրջանում բարենապաստ միջավայր ստեղծելն է՝ նշելով, սակայն, որ դա բարդ գործ է։ Նա ասել է, որ դա անվտանգության ռազմավարական մարտահրավեր է ՀՀ համար՝ հավելելով, որ չի առաջարկում խնդրի գործնական լուծումներ, այլ բոլորի ուշադրությունն է հավիրում այդ հարցի վրա։ Օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր կառավարության 2021-2026թթ. ծրագիրը՝ բաղկացած 6 բաժնից։ Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |