Նախարար․ Covid-19-ով վարակվածների համար կարող է ծավալել մինչև 2700 մահճակալ

Նախարար․ Covid-19-ով վարակվածների համար կարող է ծավալել մինչև 2700 մահճակալ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակին, հայտարարել է, որ Covid-19-ով վարակվածների համար նախատեսված 1500 մահճակալից 1143-ն արդեն զբաղված է։ Նա հավելել է, որ պատրաստ են ծավալելու մինչև 2600-2700 մահճակալ։

Նա ասել է` պետությունն ամեն ինչ անում է, որ մահճակալները համալրվեն, բայց մասնագետները սահմանափակ են։

Նախարարը հայտնել է, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է 700 վարակակիր։

Անդրադառնալով պատվաստումների ընթացքին՝ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 26-ին 7114 պատվաստում է արվել, իսկ ընդհանուր առմամբ՝ 267,504։

Ըստ Ավանեսյանի, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջը, ըստ որի բոլոր տնտեսվարողները պետք է 14-օրը մեկ աշխատակիցների ՊՇՌ թեստի պատասխանները ներկայացնեն, կնպաստի պատվաստվել ցանկացողների թվի կտրուկ աճին:

Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---