Ավանեսյան․ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի պատվաստվածները, հղիները, հակացուցում ունեցողները

Ավանեսյան․ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի պատվաստվածները, հղիները, հակացուցում ունեցողները

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման պահանջը։ Նախարարը նշել է, որ պատվաստվել ցանկացողների թիվը դրանից կտրուկ կաճի:

«Բացառություն են կազմում հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները», - ասել է նա։

Անդրադառնալով պատվաստումների ընթացքին՝ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 26-ին իրականացվել է կորոնավիրուսի դեմ 7114 պատվաստում։ Ընդհանուր առմամբ, իրականացվել է 267,504 պատվաստում։

Ավանեսյանն ասել է, որ չինական պատվաստանյութի և Astrazeneca-ի մատակարարումների հետ կապված խնդիր չկա։ «Ինչ վերաբերում է ռուսական «Սպուտնիկ V»-ին, ապա արտադրման գործընթացի դանդաղելու պատճառով մատակարարման որոշակի խնդիրներ էին առաջացել, սակայն հաջորդ շաբաթ սպասվում է պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը»,-ասել է նա։

Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---