ԱՊՀ երկրների առաջին խաղերին ՀՀ-ից 55 մարզիկ կմասնակցի![]() 30 օգոստոսի 2021 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Կազանում կմեկնարկեն ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձևից 55 մարզիկ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել են ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Գիլոյանն ընդգծել է, որ Կազան է մեկնելու բավականին ուժեղ պատվիրակություն, ուստի մեդալային ակնկալիքներն արդարացված են։ Պատվիրակության անդամները նշել են՝ ջանք չեն խնայի Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու և հայկական դրոշն ի պատիվ հաղթանակի ծածանելու համար: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ հաղթանակներն աննկատ չեն մնա. «Մրցանակակիրները կգնահատվեն ըստ արժանվույն: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնացել և չեն մնա: Վստա՛հ եղեք, որ ցանկացած հաղթանակ արժանանում է հնարավոր առավելագույն գնահատականին»: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նաև պատասխանել է մարզաշխարհի ներկայացուցիչների հարցերին՝ ընդգծելով, որ հնչած բոլոր առաջարկություններն ու նկատառումները հաշվի կառնվեն և կքննարկվեն պրոֆեսիոնալ շրջանակում: Հայաստանի մարզական պատվիրակությունից Կազան առաջինը մեկնելու են բռնցքամարտիկները, որոնց մրցումները սկսվելու են սեպտեմբերի 2-ին: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 4-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |