2021-ի հուլիսին ՀՀ պետպարտքը կազմել է մոտ $9 մլրդ31 օգոստոսի 2021 - 14:11 AMT PanARMENIAN.Net - 2021-ի հուլիսին ՀՀ պետական պարտքը կազմել է 8.9 մլրդ դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 12%-ով: Հունիսի համեմատ պետական պարտքն աճել է 1.1%-ով, տեղեկացնում է EconoMood-ը` Ֆինանսների նախարարության հաշվետվության վրա հղումով։ Ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետպարտքը կազմել է 8.9 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը կազմել է $6.6 մլրդ, իսկ ներքին՝ $2.3 մլրդ: 2021-ի հուլիսին պետպարտքն ավելացել է ներքին պարտքի հաշվին. դիտարկվող ժամանակահատվածում ներքին պարտքն ավելացել է 4.8%-ով, իսկ արտաքին պարտքն էական փոփոխություն չի կրել: Կենտրոնական բանկի պարտքը հուլիսին կազմել է 465.2 մլն դոլար: Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի մասով գրանցվել է շեշտակի աճ՝ մոտ 3 անգամ, իսկ արտարժութային պետական պարտատոմսերն էական փոփոխություններ չեն կրել: Մինչդեռ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն աճել են 0.05%-ով, իսկ արտարժութային պետական պարտատոմսերն էական կերպով չեն աճել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |