Քաբուլում թալիբների «տոնական» կրակոցներից առնվազն 17 զոհ կա 4 սեպտեմբերի 2021 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Քաբուլում թալիբների «տոնական» կրակոցներից, որոնք հնչել են Փանջշերում առանցքային շրջան գրավելու մասին տեղեկությունից հետո, առնվազն 17 մարդ է զոհվել։ Եվս 41-ը տուժել է, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Թալիբան» շարժման ղեկավարությունը հայտարարել է, որ օդ կրակողների զենքը կառգրավեն, իսկ մեղավորներին պատասխանատվության կկանչեն։ Թալիբների կողմից չվերահսկվող Փանջշեր գավառում ամենամեծ շրջանը գրավելու մասին շարժումը հայտարարել է սեպտեմբերի 3-ին։ Ըստ որոշ ԶԼՄ-ների, շրջանն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ։ Դիմադրության շարքերից այդ տեղեկատվությունը հերքում են՝ պնդելով, որ մարտերը շարունակվում են։ Օգոստոսի սկզբին, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման ֆոնին, թալիբները հարձակում սկսեցին Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ։ Օգոստոսի 15-ին թալիբները մտան մայրաքաղաք Քաբուլ և գրավեցին նախագահական պալատը, իսկ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |