Երեւանում բացվել է գերմանացի նկարիչ Հորստ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսը20 մարտի 2009 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Ազգային պատկերասրահում գերմանացի գծանկարիչ Հորսթ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսով Հայաստանում մեկնարկեցին Գերմանիայի օրերը: Ցուցահանդեսում ներկայացված են նրա տարբեր շրջանների 160 աշխատանքներ` լիտոգրաֆիայի տեխնիկայով ստեղծված 1970-ականների սկզբին: Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը, այնուհետեւ ցուցադրությունը կներկայացվի Գյումրիում, Մարտունիում եւ Կապանում: Հայաստանում Գերմանիայի դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած Գերմանիայի օրերի շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, ընթերցումներ, գիտաժողովներ: Մարտի 21-ին Հայաստանի Ազգային պատկերասարհում տեղի կունենա դասախոսություն «Հորսթ Յանսենն ու նրա ժառանգությունը» թեմայով: Հորսթ Յանսենը Եվրոպայում դասվում է լավագույն գծանկարիչների շարքին: Նա իր ամբողջ կյանքն անց է կացրել Համբուրգում` ծնվել է այնտեղ 1929 թվականին, մահացել 1955-ին: Սովորել է Համբուրգի Բարձրագույն գեղարվեստական դպրոցում: Առաջին անհատական ցուցահանդեսն անցել է 1958թ. Հաննովերում եւ սենսացիա առաջացրել: 1968 թվականին Յանսենը ստացավ Վենետիկի բիենալեի առաջին մրցանակը: Լավագույն աշխատանքները 70-80-ականներին ստեղծված բազմաթիվ գծանկարչական աշխատանքներն են: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |