Համայնքների խոշորացումը կշարունակվի․ 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք 8 սեպտեմբերի 2021 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Համայնքների խոշորացման գործըթնացը կշարունակվի՝ 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք։ Գործադիրը հավանություն է տվել խոշորացման ծրագրին՝ օրենսդրական փաթեթը կուղարկվի Ազգային ժողով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ խոշորացման գործընթացի ավարտին կունենանք 77 համայնք։ Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքական որոշումը կայացված է և պետք է գնալ այդ ճանապարհով։ Նա նշել է, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են։ «Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին»,- նշված է որոշման հիմնավորման մեջ: Արագածոտնի ու Կոտայքի մարզերում յուրաքանչյուրում ստեղծվելու է 5 համայնքային փունջ, Արմավիրի մարզում՝ 7-ը, Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում ստեղծվելու են յուրաքանչյուրում 4 համայնքային փնջեր, Վայոց ձորում՝ 3-ը, իսկ Տավուշում` մեկ համայնքային փունջ։ Համայնքների խոշորացման գործընթացը սկսվել էր 2016-ին, սակայն 2018-ից հետո կանգ էր առել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |