Գորիսի քաղաքապետ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին 8 սեպտեմբերի 2021 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այդ մասին ասել է Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Առուշ Առուշանյանն ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները դաշինք են կազմել, դաշինքը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը», - նշել է պաշտպանը։ Թե ինչպես են պատկերացնում Առուշանյանի մասնակցությունն այս ընտրություններին այն պայմաններում, երբ վերջինս կալանքի տակ է, փաստաբանն ասել է, թե խնդիրներ, այո, կան, բայց այս պայմաններով էլ փորձելու են գնալ ու մասնակցել ընտրություններին։ «Կարծում եմ՝ Առուշանյանի ապրածն ու արածը բավական է, որ ժողովուրդը նորից իր վստահության քվեն տա հենց այս թիմին», - ասել է Գորիսի քաղաքապետի պաշտպանը։ Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |