Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Նախիջևանում21 սեպտեմբերի 2021 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Նախիջևանում։ «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները մեկնարկել են ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին պայմանագրի, գրում է Haqqin.az-ը։ Զորավարժություններում ներգրավված են մոտոհրաձգային, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, Ադրբեջանի Առանձին համզորային բանակի զինծառայողները, Նախիջևանի կայազորի միավորումներն ու զորամասերը, Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Դրա կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։ Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծած պատերազմում, այդ թվում ռազմատեխնիկայով, ԱԹՍ-ներով, ինչպես նաև զորքերի կառավարման առումով։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ համատեղ զորվարաժություններ են անցկացրել ՀՀ հետ սահմանակից տարածքներում, որից հերթականը ընթանում է Քարվաճառի շրջանում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |