Թեհրանը՝ Բաքվին․ Չենք հանդուրժի «Իսրայելի ներկայությունը մեր սահմաններին»

Թեհրանը՝ Բաքվին․  Չենք հանդուրժի «Իսրայելի ներկայությունը մեր սահմաններին»

PanARMENIAN.Net - Իրանը չի հանդուրժի «Իսրայելի ներկայությունն իր սահմաններին», ինչպես նաև ԻՀ անվտանգության դեմ ուղղված որևէ գործողություն։ Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է այֆ երկրում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեին։

Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալության փաստով, գրում է Haqqin.az-ը։

Աբդոլլահիանը նաև ասել է, որ զորավարժությունների անցկացումն իր տարածքում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։

Իրանը զորավարծություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, որոնք սահմանակից են Ադրբեջանին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---