Reuters. Covid-19-ի հետ կապված մահերի քանակն աշխարհում գերազանցել է 5 մլն-ը

Reuters. Covid-19-ի հետ կապված մահերի քանակն աշխարհում գերազանցել է 5 մլն-ը

PanARMENIAN.Net - Reuters-ի տվյալներով, Covid-19-ի հետ կապված մահերի քանակն աշխարհում գերազանցել է 5 միլիոնը, ընդ որում՝ չպատվաստված մարդիկ առավել ենթակա են «դելտա» շտամի ազդեցությանը, որն այժմ ավելի մեծ տարածում է ստացել։

Նշվում է, որ զգալի տարբերություններ են ի հայտ եկել պատվաստումների մակարդակում հարուստ և աղքատ երկրների միջև, ինչպես նաև որոշ արևմտյան երկրներում պատվաստումների ոչ վճռական կիրառման արդյունքում։

Աշխարհում միջինը 7 օրում գրանցված բոլոր մահերի կեսից ավելին բաժին է ընկնում ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Բրազիլիային, Մեքսիկային և Հնդկաստանին։

Ըստ Reuters-ի վերլուծության, որպեսզի Covid-19-ից մահերի քանակը հասներ 2․5 միլիոնի 1 տարուց մի փոքր ավելի պահանջվեց, հաջորդ 2․5 միլիոն մահվան դեպքերը գրանցվեցին արդեն մոտ 8 ամսում։ Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում ամեն օր միջինը 8000 մահ է եղել, կամ մոտ 5 մահ՝ ամեն րոպե։

Նշվում է, սակայն, որ վերջին օրերին մահացության գլոբալ մակարդակը դանդաղել է։

Նշվում է, որ վերջին օրերին մեծ ուշադրություն է դարձվում պատվաստանյութերի առաքմանն աղքատ երկրներ, որտեղ շատերը դեռ առաջին դեղաչափը չեն ստացել, մինչդեռ ավելի հարուստներն արդեն կրկնակի պատվաստում են իրականացրել։

Ըստ «Աշխարհը՝ թվերով» տվյալների, աշխարհում մարդկանց կեսից ավելին դեռ նույնիսկ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը չի ստացել։

Կորոնավիրուսի «Դելտա» շտամն այժմ գերիշխում է ամբողջ աշխարհում և գրանցվել է ԱՀԿ անդամ 194 երկրից 187-ում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---