Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանեն Նախիջևանում 4 հոկտեմբերի 2021 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում։ «Անխախտելի եղբայրություն -2021» զորավարժության մեկնարկի մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փինար Քարան։ Ըստ նրա, դրա նպատակը գործակցության և համակարգման զարգացումն է Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև, գրում է Interfax.az-ը։ «Մենք կշարունակենք սատարել մեր ադրբեջանցի եղբայրներին բոլոր միջոցներով, ինչպես մինչ օրս»,- ասել է նա։ Խոսելով Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին՝ Քարան ասել է, որ «ուշադիր հետևում են տարածաշրջանային իրադարձություններին»։ Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնց հաճախականությունը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ավելացել է։ Իրանի բանակը զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանին սահմանակից տարաշքում։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը` նշելով որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |