ՀՀ-ում Sinopharm-ի պակաս է առաջացել

ՀՀ-ում Sinopharm-ի պակաս է առաջացել

PanARMENIAN.Net - Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Covid-19-ի դեմ Sinopharm պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում հնարավորինս սեղմ ժամկետում նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նշվում է, որ երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:

Նշվում է, որ ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից՝ արտադրական գործընթացներով:

Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից, Հայաստանում առկա է նաև երկիր ժամանող ինքնաթիռային չվերթների սակավություն՝ պայմանավորված Covid-19 համավարակով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լիտվայի կառավարությունից Հայաստանին նվիրաբերված ամերիկյան Moderna ընկերության 50,000 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան: Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում, տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---