Ինեկոբանկի հետ ՏեխնոԱշունն առատ կլինի. NFC վճարումներ և ավելին

Ինեկոբանկի հետ ՏեխնոԱշունն առատ կլինի. NFC վճարումներ և ավելին

PanARMENIAN.Net - Ինեկոբանկն ընդլայնում է անկանխիկ գնումների հնարավորությունները և ներկայացնում հատուկ առաջարկ NFC անհպում վճարումներ կատարող առաջին հաճախորդների համար: Մեկնարկում է ՏեխնոԱշուն 2021-ը:

Արդեն հոկտեմբերի 6-ին, Android սմարթֆոններում ներբեռնելով կամ թարմացնելով մոբայլ բանկինգի ամենահարմարավետ InecoMobile հավելվածը, բանկի VISA քարտապանները կարող են զգալ ժամանակակից անհպում վճարումներ կատարելու բոլոր առավելությունները:

NFC տեխնոլոգիայով սմարթֆոնով անհպում վճարումը կատարվում է վայրկյանների ընթացքում։ Այլևս անհրաժեշտ չէ տնից դուրս գալիս դրամապանակ ունենալ. բավական է վերցնել սմարթֆոնը, որը կկատարի քարտի դերը:

NFC-ն այսօր հանդիսանում է ամենապարզ ու արագ անհպում վճարման տեխնոլոգիաներից մեկը ամբողջ աշխարհում, որն առանց որևէ հավելյալ վճարումների հասանելի է արդեն InecoMobile-ի օգտատերերին:

Ի հավելում հարմարավետության, InecoMobile-ի միջոցով NFC վճարումներ կատարող հաճախորդներին սպասվում է հաճելի անակնկալ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարելով 5 NFC վճարում՝ գումարային 30,000 դրամի չափով առավել քան 100 վաճառակետերում բանկի VISA քարտապանները կստանան 5000 դրամ cashback:

NFC-ի և cashback արշավի մանրամասներին ծանոթանալու համար կարելի է այցելել բանկի կայքէջը:

«Այս արշավով ազդարարվում է ՏեխնոԱշուն 2021-ի մեկնարկը: Առաջիկա երկու ամիսներին սպասեք ավելի մեծ նորությունների ձեր թվային բանկից. Ինեկոբանկը շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել ամենանորարար և ժամանակակից լուծումները», - ասել է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---