ՀՀ-ում կորոնավիրուսի 1309 նոր դեպք կա և 30 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1309 նոր դեպք կա և 30 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 268,672-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 30 դեպքէ գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5466 դեպք կա, այլ պատճառով՝ 1225:

Ապաքինվել է ևս 502 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 246,259 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 15,722 է։

Հոկտեմբերի 6-ին կատարվել է 9598 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,780,512 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---