Հունվարի 1-ից ՀՀ-ում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը11 հոկտեմբերի 2021 - 12:24 AMT PanARMENIAN.Net - 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ «Պլաստիկը բնության համար դժվարամարս է ու հակառակ դրան, մարդկության կողմից խիստ առատ սպառվող: Տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում ամբողջ աշխարհում: Դրանց մի մասը չի վերացվում՝ կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի վնաս հասցնում թե՛ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ օրենսդրական փոփոխություններն արված են, տնտեսվարողների հետ աշխատանք տարվում է։ «Պետք է ամեն ինչ անել 2022 թվականի հունվարից օրենքի պահանջները պատշաճ կարգով կատարելու համար»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 |