Երևանում մեքենան կայանելու համար ՌԴ քաղաքացու են սպանել

Երևանում մեքենան կայանելու համար ՌԴ քաղաքացու են սպանել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում՝ ՌԴ քաղաքացուն դանակահարել են մեքենան կայանելու համար։

Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացու դանակահարել են, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում նշված տարածքի 51Ա և 53 հասցեների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Եղիշե Գ-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ-ին, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հարևանը իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանության կասկածանքով որոնվող Եղիշե Գ-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---